ԽԱՉՔԱՐ

Արցախյան շարժման ժամանակ Կոռնիձորը գյուղը առաջին իսկ օրերից գտնվում էր հրետակոծության տակ: 1988 թվականից սկսած գյուղում ստեղծվել էին ինքնապատշպանական ջոկատներ , ինչպես նաև Հայաստնաի տարբեր բնակավայրերից ինքնապաշտպանությանը միացել էին շատ հայկազուներ ՝ Գորիսի Քոլատակի ջոկատը (հրամանատար Սուրիկ Բաղդասարյան), ՀԱԲ-ի ջոկատը՝ Վասիլյանի հրամանատարությամբ , Տիգրան-Մեծ ջոկատը, Կոռնիձոր ջոկատը Արայիկ Խուդավերդյանի գլխավորությամբ և այլոք: Չորս տարի շարունակ հրետակոծված գյուղը այսօր սակայն ոտքի է կանգնում :2012 թվականի նոյեմբերին գյուղի ինքնապաշտպանության համար զոհված ազատամարտիկների հիշատակին  կանգնեցվեց խաչքար , որի բացմանը ներկա էին այն կամաորականները որոնք ժամանակին մարտնչում էին ազերիների դեմ գյուղի ինքնատշպանության համար:                                                                                        .. Կարդալ ավելին»

                                                                                         ՀԱԳԱՐԻ ԳԵՏ

Հագարի (Հակարի, Հագարու, Աքերա), գետ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝գյուղի միակ գետը։ Որոտանի ձախ և ամենամեծ վտակն է։ Ունի 113 կմ երկարություն և 2570 կմ² ավազան։ Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Տարեկան միջին ծախսը կազմում է 16,2 մ/վ է, հոսքը՝ 510 մլն մ³։ Գետը ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն: Հագարի գետի աջ և ձախ երկայնքով ձգվում է խաղողի այգիները որոնք ունեն մեկ դարյա պատմություն:     Կարդալ ավելին»

ԿՈՌՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Արցախյան շարժումը Կոռնիձորը դիմավորեց  անզեն անպատշպան : Կոռնիձորը լինելով սահմանամերձ, դարձավ սահմանապահ : 1988 թվականին ազերիները առևանգեցին գյուղի հոտը պահող Մարտուն Ավագյանին և Լևոն Ասրյանին: Խոշտանգելուց , տանջելուց հետո վերադարրեցին նրանց դիակները : Ցասման ալիքը միավորել էր շատ հայկազուների , կոռնիձորի բնակչությանը շտապեցին Հայաստանի տարբեր բնակավայրերից ֆիդայիններ: Ծանր էր վիճակը նաև Արցախում,  Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր շրջապատված էին Ադրբեջանական բնակավայրերով  : Բերդաձորի ամենամոտ բնակավայրը Կոռնիձորներ: 1989 թվականին Վազգեն Սարգսյանը Բերդաձոր ուղարկած ՄՀՈՋ –ի ջոկատները ուղարկեց Կոռնիձորից , բազմաթիվ անգամ կոռնիձորցիների ուղեկցությամբ գիշերը ֆիդայիների ջոկատներ ուղարկվեց Բերդաձոր: Կոռնիձորը դարձել էր ռազմական հենակետ, այնտեղ էր Գորիսի Քոլատակի ջոկատը (հրամանատար Սուրիկ Բաղդասարյան), ՀԱԲ-ի ջոկատը՝ Վասիլյանի հրամանատարությամբ , Տիգրան-Մեծ ջոկատը, Կոռնիձոր ջոկատը Արայիկ Խուդավերդյանի գլխավորությամբ : Գյուղի ազգաբնակչության  15-ից 60 տարեկան բոլոր տղամարդիկ կազմել էին ջոկատներ և կազմակերպում էին սահմանը հսկող հերթապահությունը: Գյուղում էր Արտաշատի , Հոկտեմբերյանի ջոկատները: 1989 թվականի դեկտեմբերի 8-ին մարտի ժամանակ զոհվեց Գեղազնիկ Մ.. Կարդալ ավելին»

ԿՈՌՆԻՁՈՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

1918-1920 թվականերին թուրքական բանակը հարևան իրենց տեղաբնակների հարձակվել են Կոռնիձորի վրա : Գյուղի ինքանապաշտպանությունը կազմակերպել է Ղահրամանյան Մուխանը (Ղարախանաց Մուխանը) և Տեր Գրիգոր քահանան: Թեժ մարտերի ժամանակ հերոսաբար զոհվում է Մուխանը և նաև 20 կոռնիձորցիներ:  Գերազմանատանը աջ մասում  գտնվում է Եղբայրական գերազմանը որտեղ ամփոփված են 1918-1920 թվականերին նահատակված կոռնիձորցիները: 

Կարդալ ավելին»

   ԿՈՌՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԸ

  Կոռնիձոր, (Корнидзор, Kornidzor), Գենիձոր, Գերինզոր, Գերինզուր, Գերինձոր, Գորունզուր, Կանաձոր, Կերենզուր Կոռիձոր, Կոոինձոր, Կռոնաձոր, Կոոնձոր, Կորնիձոր, Կռնաձոր, Կուռնիձոր Գորիս—Ստեփանակերտ խճուղու աջ կողմում Տեղ գյուղից  5 կմ հարավ-արևելք հարթավայրի վրա : Նոր Կոռնիձոր տեղափոխվել են հին Կոռնիձորից  1960-ական թվականներին:Հին Կոռնիձորը  Հագարի գետի ավազանի Կոռնիձոր գետակի ձախ զառիթափ լանջին : Հին Կոռնիձորը  ձևավորվել է մի քանի գյուղեր միավորվելով ՝ պաշտպանական նպատակներով : Կոռնիձորից հարավ մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Շուրխա Խաչեր գյուղը հիմնադրվել է մթա առաջին հազարամյակում : Պահպանվել են գյուղատեղի ավերակները , աղոթատեղը:Գյուղից մոտ 3 կմ արևելք գտնվում է Միրզաշեն գյուղատեղը: Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ գյուղը լուրջ դիմադրություն է ցույց տվել սպանվել է Լենկ Թեմուրի զորապետերից մեկը: Միրզաշեն գյուղի գերեզմանաքարերից  զորապետի գերեզմանի վրա կառուցվել է  մզկիթ , որը արցախյան պատերազմի նախօրեին հիմնահատակ ավերվել է : Կոռնիձորից դեպի հույսիս –արևելք 2.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղից պահպանվել են Սռեղցի  եկեղեցի մատուռը բազմաթիվ գերեզմանաքարեր որոնք թվագրվում են մեր դարասկզբին:  Այդ եկեղեցու.. Կարդալ ավելին»