ԿՈՌՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԸ

 

Կոռնիձոր, (Корнидзор, Kornidzor), Գենիձոր, Գերինզոր, Գերինզուր, Գերինձոր, Գորունզուր, Կանաձոր, Կերենզուր Կոռիձոր, Կոոինձոր, Կռոնաձոր, Կոոնձոր, Կորնիձոր, Կռնաձոր, Կուռնիձոր Գորիս—Ստեփանակերտ խճուղու աջ կողմում Տեղ գյուղից  5 կմ հարավ-արևելք հարթավայրի վրա : Նոր Կոռնիձոր տեղափոխվել են հին Կոռնիձորից  1960-ական թվականներին:Հին Կոռնիձորը  Հագարի գետի ավազանի Կոռնիձոր գետակի ձախ զառիթափ լանջին : Հին Կոռնիձորը  ձևավորվել է մի քանի գյուղեր միավորվելով ՝ պաշտպանական նպատակներով : Կոռնիձորից հարավ մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Շուրխա Խաչեր գյուղը հիմնադրվել է մթա առաջին հազարամյակում : Պահպանվել են գյուղատեղի ավերակները , աղոթատեղը:Գյուղից մոտ 3 կմ արևելք գտնվում է Միրզաշեն գյուղատեղը: Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ գյուղը լուրջ դիմադրություն է ցույց տվել սպանվել է Լենկ Թեմուրի զորապետերից մեկը: Միրզաշեն գյուղի գերեզմանաքարերից  զորապետի գերեզմանի վրա կառուցվել է  մզկիթ , որը արցախյան պատերազմի նախօրեին հիմնահատակ ավերվել է : Կոռնիձորից դեպի հույսիս –արևելք 2.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղից պահպանվել են Սռեղցի  եկեղեցի մատուռը բազմաթիվ գերեզմանաքարեր որոնք թվագրվում են մեր դարասկզբին:  Այդ եկեղեցում է Մովսես Խորենացին գրել իր << Հայոց Պատմությունը>>: Սռեղեցու կից հանդամասը կոչվում է Կիրաձոր ( Գրաձոր) : Հին Կոռնիձորից  հյուսիս 500 մետր հեռավորթույան վրա է գտնվում Խորխոփ կամ Խորեա բնակատեղը: Պահպանվել է քարանձավ բնակատեղերը: Այդ տեղ է ծնվել պատմահայր Մովսես Խորենացին (Հաբանդի Խորեա գյուղ): Դա իրենից ներկայացնում է մի կիրճ ,որտեղ ձորից 80-100 մետրի վրա , ուղիղ լեռների ճակատներից փռված են ժայռակերտ քարանձավներ, մոտ 40 հատ։ Դրանցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 20-25 մարդ։ Այդ քարանձավներում գտնված են մոխրի շատ , տարբեր քարատեսակներ ՝քարհատիչների ձևով և երկաթե բութ գործիքներ ։ Այդ են հաստատում նաև  Ակադեմիկոս Ստ.Մալխասյանը , որը գրել է. Ավելի հավանական է կարծել, թե նա ծնված է Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում:  Նույն է աստատել նաև Ստ.Օրբելյանը 13-րդ դարի վերջում։ Ըստ Գր.Գրիգորյանի,  իր «Հայոց Պատմությունը» Խորենացին  գրել է իր ծննդավայրում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։
Խորենացին մահացել և թաղվել է Սյունիքում։ Նրա գերեզմանոցի տեղը հայտնի չէ։ Ս.Խանզադյանը «Հայրենապատումի» մեջ գրում է, որ Տեղ գյուղի բնակիչների պատմելով՝ Պատմահայրը թաղված է Սռի եղցի եկեղեցում։ Այն շատ հին, փոքր, առանց արձանագրության մատուռ է, բարձր քարափի վրա, որի շրջակայքում կան հնադարյան գերեզմանոցներ։ Նախկինում Կոռնիձորը մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ ։ Ավանդությունը գյուղի Կոռ անունը կապում է այս ձորում խաների մոտ տեղացիների կատարած կոռային աշխատանքի հետ։  Տաթևի վանքի նոր հարկացուցակի (1781 թ) համաձայն Կոռնիձորը  վանքին տալիս էր 4000 շահի հարկ։ Գյուղի ս Հովհաննես եկեղեցին   (18–19-րդդարի) կրաշաղախ պատերով, քարածածկ, եռանկյունաձև կտուրով, անշուք կառույց է:
 Կոռնիձորի շրջակայքում պահպանվել են քարայր-կացարաններ և առանձին անուններով գյուղատեղիներ։Գյուղի ռելիֆը սարահարթ-հարթավայարային է։ Հյուսիս արևմտյան մասը բարձրադիր է , իսկ արևելյան մասը՝ թեք զառիթափ, իջնում է դեպի Հագարու գետը։Հարավ և արևմտյան փեշերը թեք կարգով իջնում են դեպի Քաշաթաղի շրջանի Ջեջիլմի և Ղազուլու գյուղերի սահմաները ։ Գյուղի բարձրադիր մասը օվկիանոսից բարձր է 1220 մետր ,իսկ ցածրադիրը՝ 800 մետր ,որը գտնվում է Հագարի գետի աջ ափին։ Կլիման համեմատաբար մեղմ Է, զգացվում է արհեստական ոռոգման անհրաժեշտություն: Լինում են ուժեղ քամիներ։ Ունի ընդարձակ, արգավանդ դաշտեր։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան,  բուժկայան , մսուր–մանկապարտեզ:

Բնակչություն` 1072
Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 90 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 25 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1125 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,