ԿՈՌՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Արցախյան շարժումը Կոռնիձորը դիմավորեց  անզեն անպատշպան : Կոռնիձորը լինելով սահմանամերձ, դարձավ սահմանապահ : 1988 թվականին ազերիները առևանգեցին գյուղի հոտը պահող Մարտուն Ավագյանին և Լևոն Ասրյանին: Խոշտանգելուց , տանջելուց հետո վերադարրեցին նրանց դիակները : Ցասման ալիքը միավորել էր շատ հայկազուների , կոռնիձորի բնակչությանը շտապեցին Հայաստանի տարբեր բնակավայրերից ֆիդայիններ: Ծանր էր վիճակը նաև Արցախում,  Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր շրջապատված էին Ադրբեջանական բնակավայրերով  : Բերդաձորի ամենամոտ բնակավայրը Կոռնիձորներ: 1989 թվականին Վազգեն Սարգսյանը Բերդաձոր ուղարկած ՄՀՈՋ –ի ջոկատները ուղարկեց Կոռնիձորից , բազմաթիվ անգամ կոռնիձորցիների ուղեկցությամբ գիշերը ֆիդայիների ջոկատներ ուղարկվեց Բերդաձոր: Կոռնիձորը դարձել էր ռազմական հենակետ, այնտեղ էր Գորիսի Քոլատակի ջոկատը (հրամանատար Սուրիկ Բաղդասարյան), ՀԱԲ-ի ջոկատը՝ Վասիլյանի հրամանատարությամբ , Տիգրան-Մեծ ջոկատը, Կոռնիձոր ջոկատը Արայիկ Խուդավերդյանի գլխավորությամբ : Գյուղի ազգաբնակչության  15-ից 60 տարեկան բոլոր տղամարդիկ կազմել էին ջոկատներ և կազմակերպում էին սահմանը հսկող հերթապահությունը: Գյուղում էր Արտաշատի , Հոկտեմբերյանի ջոկատները:

1989 թվականի դեկտեմբերի 8-ին մարտի ժամանակ զոհվեց Գեղազնիկ Միքաելյանի (Չաուշ) ջոկատի մարտիկ Ուջանցի Նորայր Հարությունյանը: Հրետակության ժամանակ զոհվել են նաև շատ խաղաղ բնակիչներ ՝ Մանյա Ալեքսանյանը, Ռուզաննա Քարամյանը, Երվանդ Աբհրահամյանը,Մարգուշա Ոսկանյանը, Անդրանիկ Հովհակիմյանը: Ռազմական գործողույունների ժամանակ զոհվել են ազատամարտիկներ Անուշավան Զաքարյանը,Գագիկ Միրզոյանը և Ազնիվ Բալասանյանը:

Պատերազմից հետո մի շարք ազատամարտիկ կոռնիձորցիներ մասնացեցին հայկական բանակաշինությանը ՝ Ալբերտ Բաղդադյան (գնդապետ) , Համո Ավանեսյան (փոխգնդապետ), Կոմիտաս Դավթյան (փոխգնդապետ), Նորայր Կարապետյան (գնդապետ), Սեյրան Գալստյան (կապիտան):