ՀԱԳԱՐԻ ԳԵՏ

Հագարի (Հակարի, Հագարու, Աքերա), գետ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝գյուղի միակ գետը։ Որոտանի ձախ և ամենամեծ վտակն է։ Ունի 113 կմ երկարություն և 2570 կմ² ավազան։ Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Տարեկան միջին ծախսը կազմում է 16,2 մ/վ է, հոսքը՝ 510 մլն մ³։ Գետը ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն: Հագարի գետի աջ և ձախ երկայնքով ձգվում է խաղողի այգիները որոնք ունեն մեկ դարյա պատմություն: