ԿՈՌՆԻՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

  Կոռնիձոր գյուղի մանկապարտեզը սկսել է գործել  սովետական իշխանության տարներին 1960 թ-ի սեպտեմբերի 1-ից  և գործել է հին գյուղատեղում: Մանկապարտեզի առաջին վարիչը եղել է Փառանձեմ Սիմոնյանը : Մանկապարտեզը ունեցել է ավագ խումբ և միջին:: Ավագ խմբի դաստիարակն է եղել Լիզա Դավթյան , իսկ միջին խմբի դաստիարակը Ռիմա Սուլթանյանը: Մանկապարտեզը նաև ունեցել  դայակներ ,  տնտեսվար,  խոհարար և հաշվապահ: Դայակները՝ Թազագյուլ Քարամյանը և Ռայա Բալասանյանը, տնտեսվարը Գառնիկ Մարտիրոսյանն , հաշվապահը Հասրաթ Սահակյանը իսկ խոհարարը Սիրան Բալյան : 1973 թ-ից մանկապարտեզի վարիչ է նշանակվել Արշալույս Հայրապետյանը , իսկ 1977 թ-ից Նվարդ Բաղդադյանը: 1988 թ-ի մարտի 3-ից մինչ օրս գյուղի մսուր մանկապարտեզի վարիչն է Սվետլաննա Կարապետյանը: Այժմ մանկապատեզը ունի 47 երեխա որից 14 ը սեպտեմբերի 1-ից կհաճախեն դպրոց: 1997 թվականի մայիսի 20-ը մանկապարտեզը անվանակոչվեց արցախյան պատերազմի ժամանակ զոհված համագյուղացի Գագիկ Միրզոյանի անունով:Այժմ մանկապարտեզում ստանում են նախադպրոցական կրթություն,  ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ՝  սովորում են երգել, պարել , հաշվել, գրել ,ասմունքել և նկարել :Մանկապարտեզում.. Կարդալ ավելին»